Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Լինդսի Սնել. Թուրքիան շարունակում է ահաբեկիչներին տեղափոխել Ադրբեջան

Լինդսի Սնել. Թուրքիան շարունակում է ահաբեկիչներին տեղափոխել Ադրբեջան
18.11.2020 | 13:11

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:

«Լսել եմ, որ բոլոր սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացի մեկ ամիս առաջ ուղարկված մոտ 700-ից)։ Նաեւ լսել եմ խոսակցություններ, որ ավելի շատ կուղարկվի։ Չգիտեմ, թե ինչու … սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել իրենց ներկայությունը, բայց, հավանաբար, ոչ», գրել է Սնելը։

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ